ՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Մ-15. Բելառուս-Ուկրաինա` 1:5

Մայիսի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի Մ-15 տարիքային խմբի երկրորդ տուրի Բելառուս-Ուկրաինա հանդիպումը: Ուկրաինացիները հաղթեցին 5:1 հաշվով և 6 միավորով գլխավորեցին Մ-15 տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը։

Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պուշկարյով (19′), 0-2՝ Իվան Բորիսենկո (37′), 1-2՝ Վլադլեն Անիկեև (44′), 1-3՝ Իգոր Գորբաչ (60′), 1-4 Իվան Բորիսենկո (63′), 1-5 Իվան Գորբաչ (67′)

Զգուշացում՝ Եգոր Յարմոլյուկ (20′ Ուկրաինա)

Այսօր՝ ժամը 16։00-ին, կմեկնարկի Հայաստան Մ-15-Կիպրոս Մ-15 հանդիպումը։ Հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ ՀՖՖ Youtube-յան պաշտոնական ալիքով: