Կլոպ. «Եզրափակիչը Բաքվո՞ւմ. Սա ծիծաղելի է եվրոպական ֆուտբոլի համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր դժգոհությունն է հայտնել ՈւԵՖԱ-ի կայացրած որոշման վերաբերյալ: Գերմանացի մասնագետին դուր չէ եկել այն, որ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչը կայանալու է Ադրբեջանում.

- Դա պարզապես ծիծաղելի է եվրոպական ֆուտբոլի համար: Չեմ կարող հասկանալ մարդիկ ինչ են ուտում նախաճաշին, որ նման որոշումներ են կայացնում: Չեմպիոնների լիգայի անցած խաղարկության եզրափակիչ հանդիպումը ընդունեց Կիևը, հիանալի քաղաք, բայց այնտեղ չէր կարող հայտնվել ռուսական թիմ: Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, Մադրիդը պատրաստ է ընդունել անգամ 200000 անգլիացի երկրպագու, իսկ Բաքո՞ւն: Ես նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնել այնտեղ, արդյոք կան կանոնավոր չվերտներ Ադրբեջան, թե` ոչ: Նման որոշումներ կայացնելուց առաջ մարդիկ պետք է երկար մտածեն ու խելամիտ լինեն,- ասել է Կլոպը: