Ադրբեջանցիները կտրամադրեն վիզա ու կապահովեն Մխիթարյանի անվտանգությունը

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է «Արսենալին» և ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առանց որևէ խնդրի կարող է ժամանել Ադրբեջան: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության «Արսենալ» – «Չելսի» եզրափակիչը կայանալու է Բաքվում: Բրիտանական պարբերականները, մասնավորապես Dailymail-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հարաբերությունների պատճառով առաջիկա հանդիպմանը հավանաբար չի կարողանա մասնակցել Մխիթարյանը:

  • Այլ երկրներում ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլային ասոցիացիաներին, ակումբներին ու դեսպանատներին վիզաներ տրամադրելու նպատակով ուղարկվող նամակները կառույցի համար բնական գործընթաց է: Այս առումով ՈւԵՖԱ-ն ու «Արսենալը» հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ տվյալ խաղացողը չի ունենա որևէ խնդիր երկիր ժամանելու ու այնտեղ մնալու հետ կապված, ինչպես նաև կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները անվտանգությունն ապահովելու համար,- ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանն են մեջբերել մի շարք լրատվամիջոցներ: