«Ալաշկերտը»` Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին», որն իր հերթին առաջին անգամ խաղաց եզրափակչում: 65-րդ րոպեին անկյունային հարվածից հետո սեփական դարպասն անզգուշորեն գրավեց Ուբոնգ Ֆրայդին: Հայաստանի գավաթի 28-րդ եզրափակիչը կայացավ վերաբացված «Բանանց-1» մարզադաշտում, որը գրեթե լեցուն էր հանդիսականներով:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ. Երևան, «Բանանց» մարզադաշտ

«Լոռի» – «Ալաշկերտ» 0:1

Գոլը` Ֆրայդի 65 ինքնագոլ

Գլխ. մրցավար` Ալբերտո Ունդիանո Մալենկո

Հավելենք, որ մասնակիցներին պարգևատրել և նորընծա գավաթակրին գավաթը հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: