Պետր Չեխ. «Ես ուզում եմ լինել եզրափակչում և հաղթել վերջին ավարը»

Պետր Չեխը կոչ է արել իր թիմակիցներին մոռանալ «Բրայտոնի» հետ ոչ-ոքիից հետո առաջացած հիասթափությունը և պայքարել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ դուրս գալու համար: Պրեմիեր Լիգայի ավարտին մնացել է մեկ խաղ և առաջին քառյակում տեղ զբաղեցնելու «Արսենալի» հույսերը շատ չնչին են: Պետր Չեխը ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան և «Էմիրեյտսում» անցկացրած վերջին խաղից հետո չեխ ֆուտբոլիստին հանձնել են հուշանվեր: Հիշեցնենք, որ 36-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Արսենալ» 2015 թվականին «Չելսիից», որի կազմում չորս անգամ հաղթել էր Պրեմիեր Լիգայում, չորս անգամ նվաճել էր Անգլիայի գավաթը, հաղթել էր Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խաղարկություններում::

- Ես կուզենայի, որ մենք հաղթեինք «Բրայտոնին» և ավարտեինք մրցաշրջանը սեփական հարկի տակ տարած հաղթանակով: Ես տխուր եմ, քանի որ իմ կարիերան ավարտվում է, բայց, բարեբախտաբար, դեռ կարող ենք խաղալ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում և այդ առումով պատասխան հանդիպումը շատ կարևոր է: Ես պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ բոլորին, քանի որ ես տեղափոխվեցի մրցակից ակումբից և բոլորն ընդունեցին ինձ: Ես միշտ համոզված եմ եղել, որ քրտնաջան աշխատանքի դեպքում միշտ կարելի է ամեն ինչի հասնել: Բարեբախտաբար ինձ հաջողվեց դա անել: Ուզում եմ ասել, որ հուսով եմ, որ իմ վերջին հանդիպումը լինելու է Բաքվում: Դա ամենալավ ավարտը կլինի,- ասել է Չեխը: