Յագո Ասպաս. «Պոգբան և Կանտեն հարմար չեն «Ռեալին»

«Սելտայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Յագո Ասպասն ասել է, թե իր կարծիքով ով կարող է հզորացնել Մադրիդի «Ռեալի» կազմը։

- Եթե «Ռեալի» տեղը լինեի՝ պայմանագիր կկնքեի Էդեն Ազարի հետ, որովհետև նա ավելի հասանելի է, քան` Մբապեն։

Պոլ Պոգբան կամ Նգոլո Կանտե՞ն։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Նրանք հարմար չեն «Ռեալին», չնայած ինձ դուր է գալիս նրանց խաղը կիսապաշտպանությունում։ Մադրիդցիների կազմում է Դանի Սեբալյոսը, որն Իսպանիայի հավաքականի խաղացող է։ Օրինակ Տիագո Ալկանտարան ինձ ավելի է դուր գալիս, քան Պոգբան կամ էլ Կանտեն,- Ասպասին է մեջբերում Marca-ն։