Գատուզո. «Միլանը» լավ չի կարողանում խաղարկել ստանդարտները»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոստովանել է, որ իր թիմը չի կարողանում լավ խաղարկել ստանդարտները և կատակով նշել է այդ խնդիրները հաղթահարելու միջոցները։

- Ես համաձայն եմ նրանց հետ, որոնք ասում են, թե ինչպես հարկն է չենք կարողանում խաղարկել ստանդարտ դիրքերը։ Բայց եթե Չալխանօղլուն և Սուսոն չեն կարողանում բարձրացնել գնդակը՝ ես ի՞նչ կարող եմ անել։ Գուցե մտրակով նրանց կողքի՞ն կանգնեմ,- Գատուզոյին է մեջբերում Calciomercato-ն։