«Ռեալը» հայտարարել է Բեյլի հրաժարագինը

Մադրիդի «Ռեալը» հույս ունի կիսապաշտպան Գարետ Բեյլի տրանսֆերի վաճառքից ավելի քան 100 միլիոն շահույթ ստանալ։ Ինչպես հաղորդում է AS-ը՝ Արքայական ակումբը հաստատ որոշել է ամռանը հրաժեշտ տալ խաղացողին` վաճառքից ստացված միջոցներով նոր խաղացողներ ձեռք բերելու համար։ Հաղորդում են, որ «Ռեալի» գլխավոր նպատակը ֆուտբոլիստին առավել բարձր գնով վաճառելն է։ Ընդ որում նշվում է, որ նույնիսկ խաղացողի պոտենցիալ գնորդների հետ տրանսֆերի քննարկումները կսկսվեն 130 միլիոն եվրո մեկնարկային գնից։