Ուորնոքը խոստանում է մնալ «Կարդիֆում», եթե նույնիսկ թիմը դուրս մնա Պրեմիեր լիգայից

«Կարդիֆի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքը շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին մրցաշրջանի ընթացքում թիմին աջակցելու համար։ Նա խոստացել է շարունակել աշխատանքը, եթե նույնիսկ թիմը դուրս մնա Պրեմիեր լիգայից։

- Եթե Վինսենտ Տանը չգա ինձ մոտ ու չասի՝ «Մենք փոփոխություններ էինք ուզում, Նիլ, շնորհակալություն», ուրեմն ես ոչ մի տեղ չեմ գնա։

Իմ կարծիքով ես պարտք եմ ակումբին իմ պայմանագրի վերջին տարում։ Մենք պետք է ապագային նայենք՝ որ լիգայում էլ հանդես գանք։ Թիմում կլինեմ նվազագույնը մինչև Ծննդյան տոները, իսկ հետո ակումբը ինձ փոխարինող կփնտրի։ Հուսով եմ՝ կարող եմ այդ հարցում օգտակար լինել,- ասել է Ուորնոքը: