Չինացիները ոչ միայն խաղացողների և մարզիչների են հրավիրում, այլև՝ մրցավարների

Ճանաչված իտալացի մրցավար Նիկոլա Ռիցոլին շահավետ առաջարկություն է ստացել Չինաստանից։ Il Sole 24 Ore-ի տեղեկություններով Ռիցոլին կարող է իր տարեկան եկամուտը ավելացնել մոտ մեկ միլիոն դոլարով, եթե ընդունի այդ առաջարկությունը։ Բայց պարբերականն առայժմ չգիտե, թե ինչ պաշտոն են առաջարկելու Ռիցոլիին Չինաստանում։