Լևանդովսկին և Կոմանը կռվել են մարզման ժամանակ

Ապրիլի 11-ին մյունխենյան «Բավարիայի» մարզման ժամանակ Լևանդովսկին և Կոմանը կռվել են։ Ինչպես հաղորդում է Bild-ը, հարձակվողները կռվել են, իսկ հետո բռունցքներով հարձակվել միմյանց վրա։

Թիմակիցներ Նիկլաս Զյուլեն և Ժերոմ Բոատենգը բաժանել են նրանց։ Աղբյուրը հաղորդում է, որ ի զարմանս «Բավարիայի» խաղացողների, թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հանդերձարան չի ուղարկել կռվողներին։ Կոնֆլիկտից հետո Կոմանն ու Լևանդովսկին շարունակել են մարզումը: