Բարձրագույն խումբ. 21-րդ տուր. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Փյունիկին». այլ արդյունքներ

Մարտի 6-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» 0:3 (0:2)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Գոլերը՝ Գեորգի Պաշով, 12, Ջիովանի Մարտինես Կորտես, 26, Անտոն Կոբյալկո, 65

«Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» 2:4 (1:2)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ժորժե Միգել Ֆեյոկա Չուլա, 12, Գեղամ Հարությունյան, 73 («Գանձասար-Կապան»), Ալեքսանդր Պրուդնիկով, 1, 11մ, 90+2, Մլադեն Զելկովիչ, 45+2, Դանիլո Սեկուլիչ, 54 («Ալաշկերտ»)

«Արարատ»-«Շիրակ» 0:2 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Կևին Նտիկա Բոնդոմբե, 12, ինքնագոլ, Մուսա Փոլ Բակայոկո, 48, 11մ

«Լոռի ՖԱ»-«Արցախ ՖԱ» 2:0 (1:0)

Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Ջոնել Դեսիրե, 11, 59, 11մ