Մխիթարյանը ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Դելի Ալին. «Արսենալի» երկրպագուների կարծիքը

Լոնդոնի «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Բորնմուտի» հետ խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Մոտ երկու ամիս վնասվածքի պատճառով բաց թողնելուց հետ Մխիթարյանը լավ մարզավիճակ է ձեռք բերել և վերջին հանդիպումներում աչքի է ընկնում արդյունավետությամբ: Իր լավ մրցելույթներով Մխիթարյանը արժանացել է երկրպագուների համակրանքին և գովասանքի խոսքերին:

  • Նա հիանալի է, եթե Մխիթարյանը պահպանի ներկայիս մարզավիճակը մինչև մրցաշրջանի ավարտը, դա շատ լավ կլինի,- ասել է երկրպագուներից մեկը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Արսենալը» իր ուժերն է չափելու «Տոտենհեմի» հետ: Կայանալիք դերբիից առաջ համեմատականներ են անցկացրել Մխիթարյանի և Դելի Ալիի միջև: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը 17 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, մինչդեռ Ալին` 5: Ընդ որում, Ալին բաց է թողնելու այդ հանդիպումը վնասվածքից պատճառով:  Հենոյի հաշվին կա 4 գոլային փոխանցում, Ալիի հաշվին` 1: Այսպիսով, Մխիթարյանը միջինը մեկ խաղում խփում է 0,35 գոլ, իսկ Ալին` 0,29: Դա նշանակում է, որ Հենրիխը գոլի հեղինակ է դառնում ամեն 179 րոպեն մեկ, իսկ Ալին` 240: Միակ ցուցանիշը, որով անգլիացի կիսապաշտպանը գերազանցում է Հենրիխին, դա հարվածներն է դարպասին: Ընդհանուր առմամբ Ալիի 25 հարվածնից 14 ուղղված են եղել դարպասին, իսկ Մխիթարյանի 34 հարվածից` միայն 10-ը: