Բոնուչի. «Ես մերժեցի «Ռեալի» առաջարկությունը»

Պաշտպան Լեոնարդո Բոնուչին պատմել է այն առաջարկությունների մասին, որոնք ստացել էր ամռանը «Միլանից» հեռանալուց հետո։ Նա կարող էր դառնալ Մադրիդի «Ռեալի» խաղացող, բայց գերադասել է վերադառնալ «Յուվենտուս»։

- Ես մերժել եմ Մադրիդի «Ռեալի» առաջարկությունը։ Ինձ համար մեծ պատիվ էր առաջարկություն ստանալ այդպիսի ակումբից։ Դա նշանակում էր, որ ես լավ եմ կատարում իմ աշխատանքը։

Բայց «Յուվենտուսի» առաջարկությունից հետո և կրկին տանը հայտնվելու ցանկությունից ես նախապատվությունը տվեցի «Յուվեին»,- պատմել է Բոնուչին AS-ի հետ հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Բոնուչին 27 հանդիպում է անցկացրել իտալական թիմի կազմում՝ աչքի ընկնելով երկու գոլով և երեք գոլային փոխանցումով։

Ավելի վաղ հաղորդել էին, որ «Յուվենտուսը» բանակցում է «Ռեալի» պաշտպան Մարսելոյի գործակալի հետ։