Բեյլը հավանաբար կհեռանա «Ռեալից»

Մոտակա օրերին Արքայական ակումբը կարող է վճռել ուելսցի ֆուտբոլիստի ճակատագիրը։ Ըստ երևույթին Գարետ Բեյլի կարիերան չի շարունակվի մադրիդյան ակումբում։

Marca-ի տվյալներով մադրիդցիների ղեկավարներն ուզում են ազատվել հարձակվողից, որն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում պահեստայինների նստարանին, քանի որ չի կարողանում հաղթել Լուկաս Վասկեսի և Վինիսիուս Ժունիորի հետ մրցակցությունում։

Նշենք, որ մեկ տարի առաջ Բեյլն ինքն էր ձգտում փոխել ակումբը, բայց այն ժամանակ Բլանկոսի ղեկավարությունը համոզեց ուելսցուն մնալ թիմում։ Բայց Սանտիագո Սոլարիի գալուց հետո Բեյլը կրկին խնդիրներ ունեցավ խաղաժամանակի առումով։

Ենթադրվում է, որ Բեյլի ապագան կապված է անգլիական խոշոր ակումբներից մեկի հետ։ Հիմա խաղացողին իրենց կազմում են ուզում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։