Սպորտային մարկետինգի դասընթաց. Նիկոլայ Պետրոսյանը հրավիրում է ՀՖՖ-ին

Մոսկվայում գործող սպորտմենեջմենտի միջազգային դպրոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հերթական դասընթացը վարելու է Football365.am-ի լավ բարեկամ Նիկոլայ Պետրոսյանը:

Վերջինս 2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ մեկ մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016 թվականներին զբաղեցրել է adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018 թվականներին bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարկետինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը: 

Նիկոլայ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով նույնպես անդրադարձել է կայանալիք սեմինար-դասընթացին` կատարելով հետևյալ հրապարակումը:

- Բարև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իմ ընկերներին: Չե՞ք ցանկանում ներկա գտնվել: Ավելի օգտակար կլինի, քան ձեր վերջին սեմինարը,-գրել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլայ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ու կառույցի վարած քաղաքականությանը`