Իմ տեղ չհասած նվերը ՀՖՖ-ին

Սկիզբը` 1-ին մաս, 2-րդ մաս

Գիտեմ, որ արդեն սկսում եմ ձանձրացնել հայկական ֆուտբոլի հետ կապված թեմայով, բայց սա վերջին հրապարակումն է եռիլոգիայից: Ազնիվ խոսք:

Այսօր կպատմեմ, թե ինչու էի երազում զրկել ինքս ինձ հանգստյան օրերից և կամավորական (անվճար) աշխատել ՀՖՖ-ի համար և ինչու, փառք Աստծո, դա տեղի չի ունենա:

Կարծում եմ` եկել է ժամանակը, երբ կարելի է հրապարակայնորեն այդ մասին պատմել, որովհետև համբերությունս պայթեց, ներողություն: Ահա արդեն կես տարի է, ակտիվորեն փնտրում եմ հանդիպում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Տարբեր միջոցներով եմ փորձել. կառավարության ու հեղափոխական շարժման անդամների, հենց ֆեդերացիայի մենեջերների, նրա գործկոմի անդամների, լրագրողների, անձնական խորհրդականների միջոցով: Ուղերձը շատ պարզ է ու հստակ. «Կա ստրատեգիա, դրա վրա կառուցված մարկետինգային ծրագիր, հովանավորչության իրացման ձևն ու կոմերցիոն փաթեթներ: Գումարներ չեմ խնդրում: Ոչ մի պաշտոնի չեմ հավակնում: Պատրաստ եմ իմ հաշվին ժամանել Երևան: Խնդրում եմ ինձ հատկացնել մի քանի ժամ»:

Հանուն արդարության պետք է նշեմ, որ այնտեղ հեռու ինչ-որ մի տեղ ինձ ոչ ոք չի ուղարկել. «Այո, այո, հետաքրքիր է», «Հիմա, որոշ հարցեր կան դրանից հետո, կզբաղվենք», «Ինչպե՞ս, մինչև հիմա կապ չեն հաստատե՞լ, հիմա կփորձենք իմանալ»: Ու այսպես շարունակ ու նման արձագանքներ:

Ես կհաշտվեի նման արհամարհանքի հետ, եթե տեսնեի առաջընթաց ֆեդերացիայի գործերում, բայց դա չկա: Ընդհանրապես, ոչինչ չի փոխվել: Ինչ-որ բաներ են քրքրում դետալների մեջ, մուրացկանություն ՖԻՖԱ/ՈւԵՖԱ-ի հետ հանդիպումներում և տեղի բարերարներին օգնության կանչել, մարզական ինդուստրիայի մասին զրո պատկերացում: Այս ամենը կար նախորդ ղեկավարության ժամանակ: Այս ամենը շարունակվում է նաև հիմա:

Երբ ֆեդերացիայի նոր ղեկավարներից մեկը ասուլիսի ժամանակ ասում է, որ «բարերարները ներդրումներ կանեն» բառակապակցությունը, ինչ-որ տեղ ձյունառատ Մոսկվայում տխրում է մի Նիկոլայ Պետրոսյան: Որովհետև ներդրումները` դա բիզնեսի ու եկամուտների մասին է, իսկ բարերարությունը` բարեգործության: Ներդրումները դա նոր մարզադաշտ է, իսկ բարեգործությունը՝ գնդակներ և խաղակոշիկներ երեխաների համար: Այս հասկացություններն անհամատեղելի են:  

Երբ ֆեդերացիայից հարցում ես ստանում, թե «լսի, դու կարող ես մեզ համար կազմակերպել հովանավորչական պայմանագիր adidas-ի հետ», Նիկոլայ Պետրոսյանը ավելի շատ է տխրում, որովհետև այս իրական աշխարհում  (ոչ ֆենտեզի ֆուտբոլում) հռչակավոր բրենդը չի հովանավորի մի երկրի հավաքականի, որը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով չի գտնվում համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրի մեջ:  

Երբ ֆեդերացիան հայտարարում է 30 հազարանոց մարզադաշտ կառուցելու մտադրության մասին (չնայած նրան, որ հավաքականի խաղերին ներկա է լինում տասը հազար հանդիսական), Նիկոլայ Պետրոսյանն ընկնում է դեպրեսիայի մեջ, որովհետև նույնիսկ անշլագը տնային 7-8 հանդիպմանը մեկ տարում չեն ծածկի այդ ստադիոնի գործառնական ծախսերը:

Երազանքներ, վարդագույն ակնոցներ, փուչիկ ամրոցներ, իսկ իրականում` դատարկ տրիբունաներ, հովանավորների բացակայություն և համընդհանուր անտարբերություն:

Բավականին խելամիտ եմ, որ հասկանամ. ապորտային բիզնեսում ամենևին լավագույնը չեմ, բայց ինձ համար նաև ակնհայտ է, որ իմ փորձն ու կոմպետենտությունը  ավելին է, քան նրանց, ում ես խնդրում եմ լսել ինձ: Ավելին է նրանց բոլորի ունեցած փորձի ու կոմպետենտության հանրագումարից:

Ինձ կարող են հակադարձել. դու քննադատում ես, որովհետև դու ունես ամբիցիաներ: Այո, շատ ճիշտ է: Ես ունեմ ամբիցիաներ, բայց դրանք անձնական ամբիցիաներ չեն: Ես փողկապ կապելու ու տեսախցիկների առաջ այտերս օդով լցնելու ամբիցիա չունեմ: Նույն օթյակում վարչապետի հետ ֆուտբոլ դիտելու ամբիցիա չունեմ: Ֆեդերացիայի հաշվին եվրոպաներով շրջելու ամբիցիաներ չունեմ, ես այնտեղ ճանապարհորդում եմ սեփական գումարներով: Այո, ես ունեմ պրոֆեսիոնալ  ամբիցիաներ իրագործել  (լավ` անել առավելագույնը, որպեսզի իրագործեմ, քանի որ անհաջողություններից ոչ ոք ապահովագրված չէ) աննախադեպ մի առաքելություն, իսկ երբ ֆեդերացիան  կդադարի մուրացկանություն անել ՖԻՖԱ/ՈւԵՖԱ-ի միջանցքներում, գալ և վերցնել ազնիվ վաստակած իմ հասանելիքը:

Ինձ կարող են հակադարձել. դու քննադատում ես, քանի որ քո մեջ խոսում է զայրույթն ու ինչ-որ տեղ վիրավորանքը: Այո, շատ ճիշտ եք: Այն իմ մեջ ոչ միայն խոսում է, այն իմ մեջ վարարում է ու դուրս գալիս հուներից: Որովհետև ինձ համար շատ ցավալի է, որ ես եղել եմ ու մնում եմ պահանջված խոշոր գործատուների, գործնական բարձր հեղինակություն ունեցող, ազդեցիկ մարդկանց կողմից և միայն հայրենիքում իմ փորձագիտական կարծիքի, իմ օգտակար լինելու իդեալիստական ցանկության, ինչ-որ բան ստեղծելու իմ պատրաստակամության վրա բացահայտ թքած ունեն:

Կարծում եմ, որ նման «վիրավորական» հայատարարություններից հետո իմ հնարավորությունները հանդիպել ինքնասիրահարված պաշտոնյաների հետ հավասար են գրեթե զրոյի: Դրա համար էլ այստեղ կթողնեմ թեզերը, առաջարկվող ծրագրի ուղղությունները: 

Հնարավոր է, ես սխալվում եմ և ֆեդերացիան ունի ավելի լավ մտքեր, որոնք կյանքի կոչելով հայկական ֆուտբոլի կոմերցիոն եկամուտները կհասցնի ամպերին հասնող բարձունքների: Կարող եմ միայն հաջողություն մաղթել: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես միշտ կզզվացնեմ իմ քննադատությամբ:

Թեզեր/ ուղղություններ, յուրաքանչյուրն ունի գործողությունների մանրակրկիտ ծրագիր (roadmap)

Մարկետինգային ծրագրի հիմքում ընկած է մի պարզ սկզբունք. Հայաստանը ծայրահեղ աղքատ երկիր է, հայերը` հարուստ ազգ են (սփյուռքի շնորհիվ): Հետևաբար, պետք է ստեղծել պրոդուկտ, որը էմոցիոնալ մակարդակում պահանջված կլինի սփյուռքում, իսկ հետո սկսել այն դրամայնացել: Ոչ մի մուրացկանություն: Ոչ մի ակնարկ բարեգործության մասին: Մաքուր սպորտային մարկետինգ:

1. Որոշել կառույցի առաքելությունը

  • Հավաքականի միջոցով երկրների ու սփյուռքի համախմբում

2. Հաղորդակցության ուղղությունները

  • Առավելագույն ուշադրություն
  1. Մեկ ազգ` մեկ հավաքական (կրեատիվի վերջը չէ, բայց հայկական կոնտեքստում հիանալի տարբերակ է)
  • Առնչվող, համատեղելիության տարրեր
  1. Հասարակական արժեքների վերաիմաստավորում հիմնված արդար մարզական պայքարի սկզբունքների վրա
  2. Երկրում առողջ ապրելակերպի քարոզումն ու տարածումը, որը ծխախոտ օգտագործելու ցուցանիշով 17-րդն է աշխարհում:
  3. Ֆուտբոլը որպես սոցիալական վերելակ Հայաստանի բնակչության անապահով խավի համար
  • Վերը նշվածի հիման վրա հայկական ֆուտբոլի բրենդի ստեղծում, տարածում, զարգացում
  • Միավորել, պահպանել և աջակցել հայկական ֆուտբոլի անտարբեր լսարանին երկրում ու սփյուռքում: Հետագայում դրամայնացնել լսարանի տարբեր սեգմենտները` յուրահատուկ ու առանձին սեգմենտներին առավելագույնը համապատասխան առաջարկների օգնությամբ: Armenian Fan – միավորված CRM-համակարգ`  կառուցված ակումբային անդամակցության սկզբունքի վրա, կարգավիճակներով ու նրանց նախասիրություններին համապատասխան:
  • Ազգային հավաքականի դրական իմիջի ստեղծում ու աջակցում, մարզական արդյունքից կախվածության կրճատում («ազգային ընտրանուն սիրում են ոչ միայն լուսատախտակի վրայի հաշվի համար»)
  • Matchday-ի ակտիվացում,  երբ բոլորը, որոնք չեն հայտնվել մարզադաշտում, դիտում են հավաքականի խաղը հրապարակներում, բարերում, այդ թվում նաև Հայաստանի սահմաններից դուրս
  • Կոնտենտ-մարկետինգ: Մեծ էկոհամակարգի ուղիների ստեղծում  կոնտենտը բաշխելու համար` հաշվի առնելով լսարանի տարբեր շերտերը (պայմանական. Snapchat – Լոս-Անջելեսի հայ երեխաների համար, տելեգրամ ալիք Մոսկվայի հայության համար և այլն)
  • Պիար-ստրատեգիայի ստեղծում, որպեսզի հայկական ֆուտբոլը մշտապես լինի երկրի ու սփյուռքի տեղեկատվական լրահոսում, այլ ոչ թե խաղից խաղ
  • Ազգային հավաքականների ինստիտուտի շուկայականով հիմնավորված արժեքի որոշում
  • Հովանավորչական փաթեթների ստեղծում ու իրացում տեղական ու սփյուռքի հովանավորների համար
  • Տեղական արտոնագրերի վաճառք աքսեսուարների, ատրիբուտիկայի արտադրության համար
  • Տեխնիկական գործընկերոջ որոնում ու նրա հետ պայմանագրի ստորագրում: Սա հովանավորչություն չի լինի, բայց կան տարբեր մոդելներ համատեղ բիզնեսի համար . ակումբներ/ֆեդերացիա և մարզական բրենդներ
  • Աքսեսուարների, ատրիբուտիկայի վաճառք, e-commerce (ոչ մի դեպքում չստեղծել սեփական, այլ համագործակցել խոշորագույն հարթակների հետ)
  • Համագործակցություն բեթինգ-բիզնեսի հետ, որում հայկական ընկերությունները կամ ընկերությունները հայկական կապիտալով կարևոր դեր են խաղում (չբավարարվել մեկ հովանավորի հետ պայմանագրի ստորագրմամբ, այլ տարբեր ծրագրերի մեջ ներգրավել տարբեր ընկերությունների՝ եկամուտները մեծացնելու նպատակով)
  • Հայկական ֆուտբոլը մտցնել Հայաստան ժամանող տուրիստների համար նախատեսված ծրագրերում: Լրացուցիչ եկամուտ ստանալ ատրիբուտիկայի վաճառքից, որը պետք է դառնա տուրիստական փաթեթի անբաժանելի մասը:
  • Հայկական ֆուտբոլի թանգարանի ստեղծում ու դրամայնացում:
  • Արտասահմանյան ակումբների երկրպագուների անուղղակի դրամայնացում, որոնց կազմերում խաղում են հայ ֆուտբոլիստներ  (ամենահասարակը. Մխիթարյանի խաղահամարով ազգային հավաքականի մարզաշապիկի գովազդ` թողարկված «Արսենալի» երկրպագուների համար, դրա համար պետք է իրագործել վերևում նշված մի քանի կետերը )

Ցուցակը կարելի է լրացնել, քննարկել և շտկել: Բայց դրա համար պետք է ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, այլ ոչ թե հիանալ սեփական արտացոլանքով հայելու առաջ: Հայկական ֆուտբոլը` հանրային (ազգային) հարստություն է, ժառանգություն, այլ ոչ թե մասնավոր խանութ: Այս մասին պնդում եմ արդեն տասը տարուց ավելի, բայց պատասխան արձագանք չեմ տեսնում:

Իրականում այս ամենն այնքան էլ կարևոր չէ: Կմոռանամ ինչպես մի փոքր անախորժություն: Հայկական ֆուտբոլն էլ առանց իմ «ինովացիաների» միևնույն է մի կերպ կշարունակի իր խղճուկ գոյությունը: Իսկ իմ հանգստյան օրերը կշարունակեն պատկանել իմ ընտանիքին:

Նիկոլայ Պետրոսյան (2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016 թվականներին զբաղեցրել է adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018 թվականներին bwin Russia միջազագային բուքմեյքերական ընկերության մարքեթինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը)

* football365.am-ի խմբագրակազմի կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ