Սուլշերը բացատրել է, թե ինչու է ինքը «Յունայթեդի» համար կատարյալ մարզիչ

Ուլե-Գունար Սուլշերը բացատրել է, թե ինչու է ինքը կատարելապես հարմար «Մանչեսթեր Յունայթեդին»՝ չնայած «Կարդիֆում» իր ձախողմանը։ Երբ դեկտեմբերին Կարմիր սատանաները որոշեցին գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ժոզե Մոուրինյոյին և նրա տեղը մինչև մրցաշրջանի ավարտը նշանակել Սուլշերին՝ Օլե-Գունարը անգլիական ֆուտբոլ վերադարձավ խաթարված վարկանիշով։

Ավելի վաղ իր կարիերայում Սուլշերը ձախողվել է «Կարդիֆում»՝ պարտվելով 18 խաղից 12-ում և լքել Պրեմիեր լիգան։ Սակայն նորվեգացին կարծում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ ժամանակաշրջանին, այլ նրան, թե արդյոք ինքն արժանի՞ է մնալու «Յունայթեդի» ղեկին։

- 2007 թվականին խաղային կարիերան ավարտելուց հետո ես հետևել եմ «Յունայթեդի» խաղերի մեծ մասին և, իհարկե, կարծիք եմ կազմել, թե ինչն է այդտեղ ճիշտ կատարվել, ինչը՝ ոչ։ Լինելով «Յունայթեդի» երկրպագու դու պարտավոր ես դրա վերաբերյալ սեփական կարծիք ունենալ։ Ուստի իմ կարծիքով ես շատ լավ եմ պատրաստվել այդ աշխատանքին։ Այստեղ ինձ համար ավելի հեշտ է, որովհետև ես գիտեմ «Մանչեսթեր Յունայթեդի» ներսից ու դրսից, ինչպես նաև գիտեմ, թե ինչ է նշանակում լինել «Յունայթեդի» խաղացող։

Այդ ամենը հիմնված է հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ հավատի վրա։ Մենք ուզում ենք ռիսկի դիմել։ Մենք փորձում ենք խփել երկրորդ, երրորդ, չորրորդ գոլը, որովհետև այդպես է ընդունված «Յունայթեդում»։ Եթե չես կարող դա ընկալել, ապա դու ճիշտ ակումբում չես։ Սա միանգամայն ուրիշ ակումբ է և ուրիշ իրավիճակ։ Իհարկե «Յունայթեդը» ինձ ավելի հարմար է, քան այն ակումբը, որը պայքարում է գոյատևելու համար։ Ես պատրաստ չէի այն պայքարին,- Սուլշերին է մեջբերում The Telegraph-ը