Իվան Ռակիտիչ. «Իմ ապագան «Բարսելոնայում» է»

Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Արսենալ, «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», բայց ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կանխատեսում էին, որ նա կտեղափոխվի Անգլիա։ Ռակիտիչի գործող պայմանագիրը «Բարսայի» հետ մինչև 2021 թվականն է։

- Մի քանի անգամ ասել եմ, որ կհեռանամ «Բարսելոնայից», բայց չեմ հեռացել։ Ես երջանիկ եմ այստեղ և մտադիր եմ հետագայում էլ հանդես գալ այս ակումբում։ Օրերս հանդիպեցի ակումբի նախագահի հետ։ Փորձեցի նրան ակնարկել, որ կցանկանայի երկարաձգել պայմանագիրը։ Ինչպե՞ս։ Ես ասացի. «Ե՞րբ ինձ նոր պայմանագիր կառաջարկեք»,- կատակել է Ռակիտիչը։