«Փյունիկը» նորեկ ունի

Երևանի «Փյունիկը» վերսկսել է մարզումները` նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին: Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ թիմը հավաք է անցկացնում Ծաղկաձորում միաժամանակ մարզումներ անցկացնելով սեփական բազայում:

Հիշեցնենք, որ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ալանիայում (21.01 – 03.02), որի շրջանակներում ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Սլավիայի», «Մոնտանայի» (երկուսն էլ «Բուլղարիա»), «Ալեքսանդրիայի» (Ուկրաինա) և «Կլուժի» (Ռումինիա) հետ:

«Փյունիկը» փետրվարին մասնակցելու է նաև Ռուսաստանի ՖԱԼ-ի գավաթի խաղարկությանը:

Հավելենք, որ «Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը զբաղեցնելու է «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի շարքերը համալրել  է Սերգեյ Շևչուկը: