Բուգուհին նույնպես հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակն» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ մինչ այդ «Շիրակից» հեռացել էին նաև Գեորգի Գոգիչաևը, Ջոնս Կաբանգուն, Մուսա Դիակիտեն և Հենրի Նդոնգը:

«Շիրակը» արձակուրդից վերադարձել է և մրցաշրջանի գարնանային հատվածին նախապատրաստվում է հունվարի 7-ից: Մինչև փետրվարի 10-ը թիմը մարզվելու է Գյումրիում: Փետրվարի 10-ից մինչև 24-ը «Շիրակն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում: