Պաշտոնական. Արթուր Պետրոսյանը` «Լոռիի» գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռիի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը և հավելում, որ մարզչական շտաբի մասին բոլոր մանրամասները կհայտնեն շուտով։
46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ: