Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի վեց շաբաթ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկուկես ամիս: 29-ամյա հայ կիսապաշտպանը այդ ցավալի վնասվածքը ստացել է Անգլիաի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ: «Արսենալ» – «Տոտենհեմ» հանդիպման առաջին խաղակեսում Մխիթարյանը անհաջող բախում է ունեցել Լուկաս Մոուրայի հետ և փոխարինվել է ընդմիջմանը:

Արդյունքում, Հենրիխը բաց թողեց «Բարնլիի» հետ հանդիպումը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ նրա ապաքինման համար անհրաժեշտ է մոտավորապես 6 շաբաթ:

Մխիթարյանը բաց է թողնելու մրցաշրջանի ամենահագեցած ժամանակաշրջանը և չի մասնակցելու «Բրայտոնի», «Լիվերպուլի», «Ֆուլհեմի», «Բլեքպուլի», «Վեստ Հեմի», «Չելսիի» և «Կարդիֆի» հետ հանդիպումներին: Բացի այդ փետրվարի 3-ին «Արսենալը» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կհասցնի արդյոք հայ ֆուտբոլիստը վերականգնվել մինչև այդ խաղը և ստանալ բժիշկների թույլտվությունը դժվար է ասել: Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում ծանր վնասվածքների պատճառով բացակայում են նաև Ուելբեկը, Հոլդինգը և Բելերինը: Վերջինս կվերսկսի մարզումները մոտ երկու շաբաթ անց: