Կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ 2019/2020 թթ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների  առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները: 1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում: