Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 6-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ  2019/2020 թթ. Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվեց յոթերորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները: 7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 22-ից 28-ը՝ Շոտլանդիայում: