Լուկա Մոդրիչը` «Ոսկե գնդակի» դափնեկիր, Ռոնալդուն երկրորդն է

Հայտնի դարձավ 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը: Պատվավոր ավարը բաժին հասավ Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Վերջինս ընթացիկ տարվա ընթացքում հասցրեց «Մադրիդի» կազմում նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը, իսկ ազգային հավաքականի կազմում դառնալ Աշխարհի փոխչեմպիոն: Մոդրիչը ճանաչվել էր նաև տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, եռյակը եզրափակեց Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն չորրորդն է, «Բարսելոնայի» առաջատար Մեսսին` հինգերորդը:

Առաջին անգամ «Ոսկե գնդակ» ստացավ կանանց ֆուտբոլի ներկայացուցիչը, դափնեկիր դարձավ Լիոնի «Օլիմպիկի» ֆուտբոլիստուհի Ադա Հեգերբերգը:

Ռայմոն Կոպայի անվան մրցանակին արժանացավ Կիլիան Մբապեն` ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: