ՈւԵՖԱ-ն վերադարձնում է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունը «Եվրոպայի լիգա 2»-ի տեսքով

Դեկտեմբերի 2-ին ՈւԵՖԱ-ն հաստատել է նոր մրցաշարի ստեղծման մասին լուրերը: Նոր մրցաշարը ստացել է «Եվրոպայի Լիգա 2» անվանումը և անցկացվելու է սկսած 2021 թվականից:

Դա լինելու է նշանակությամբ երրորդ ակումբային մրցաշարը Եվրոպայում` Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններից հետո: Մրցաշարին մասնակցելու են առաջատար առաջնությունների 6-8 հորիզոնականները զբաղեցրած թիմերը, այսինքն այն թիմերը, որոնք չեն մասնակցելու Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններին, ինչպես նաև Մակեդոնիայի և Սլովենիայի առաջնությունների մակարդակի թիմեր:

Նոր մրցաշարին մասնակցելու են 32 թիմ ինչպես Եվրոպայի լիգայի խաղարկությունում, որոնք բաժանվելու են 8 խմբի: Խմբային փուլին հաջորդելու է փլեյ-օֆֆ փուլը` 1/8, ¼, կիսաեզրափակիչ և եզրափակիչ:

Եվրոպայի լիգայի խաղարկության անցկացման կարգը նույնպես փոփոխվելու է և այդ մրցաշարին նույնպես մասնակցելու են 32 թիմ, ներկայիս 48-ի փոխարեն: Մրցաշարում ընդհանուր առմամբ կայանալու է 141 հանդիպում խաղային 15 օրերի ընթացքում: Մրցաշարի հաղթողը իրավունք է ստանալու հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի լիգայի խաղարկությանը: Հանդիպումները կայանալու են Եվրոպայի լիգայի խաղարկության հանդիպումներին զուգահեռ` հինգշաբթի օրերին:

Եզրափակիչ հանդիպումը կայանալու է նույն շաբաթվա ընթացքում, ինչ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունների եզրափակիչները: «Եվրոպայի լիգա 2»-ի եզրափակիչը կայանալու է չորեքշաբթի օրը, Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչը` հինգշաբթի, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը`շաբաթ:

«Եվրոպայի լիգա 2»-ի նպատակը ըստ ՈւԵՖԱ-ի հայտարարության կայանալու է նրանում, որ այն միտված է լինելու ֆուտբոլի զարգացմանը Եվրոպայի բոլոր երկրներում: Այդպիսով Եվրաասպարեզում իրենց ներկայացուցիչներն են ունենալու 34 ֆուտբոլային ասոցիացիա, ներկայիս 26-ի փոխարեն:

Նոր մրցաշարի ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

  • Նոր մրցաշարը նպաստելու է ֆուտբոլի զարգացմանը Եվրոպայում: Այսինքն եվրոպական ակումբային մրցաշարերին կմասնակցեն ավելի մեծ թվով թիմեր, ներկայացնելու են ավելի շատ ֆուտբոլային ասոցիացիաներ: Այս որոշումը համաձայնեցված է եվրոպական ակումբների ներկայացուցիչների հետ և նրանք բոլորն էլ տվել են իրենց համաձայնությունը: Մեծամասնությանը հետաքրքրել է նոր մրցաշարը,- նշել է Չեֆերինը: