Եվրո 2020. Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը վիճակահանության մասին

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքն է հայտնել վիճակահանությունից հետո: 

- Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար,- ասել է Գյուլբուդաղյանցը:

- Եվրո 2020. Մեր մրցակիցները. Մանչինին ու Ջեկոն` վիճակահանությունից հետո

- Եվրո 2020. Մեր մրցակիցները. Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ու տեխնիկական տնօրենը` վիճակահանությունից հետո

- Եվրո 2020. Մեր մրցակիցները. Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև Բոսնիայի գլխավոր մարզչի օգնականը` վիճակահանությունից հետո

- Եվրո 2020. Մեր մրցակիցները. Ռոբին Լոդը` վիճակահանությունից հետո