Բարձրագույն խումբ. 19-րդ տուր. «Արարատը» հաղթեց առաջատարին, «Գանձասար-Կապանը»՝ «Փյունիկին»

Դեկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» 1:3 (0:1)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Էրիկ Վարդանյան, 89, 11մ («Փյունիկ»), Միհրան Մանասյան, 17, 11մ, Գևորգ Օհանյան, 60, Լուբամբո Մուսոնդա, 72 («Գանձասար-Կապան»)

«Արարատ»-«Ալաշկերտ» 1:0 (1:0)

Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլը՝ Գոռ Պողոսյան, 8