Եվրո 2020. Մեր մրցակիցները. Ռոբին Լոդը` վիճակահանությունից հետո

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Վիճակահանությունից հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել էր տպավորություններով, իր մեկնաբանություններն էր տվել նաև Բոսնիայի ազգային ընտրանու ու Հռոմի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն: Իր խոսքն է ասել նաև Ֆինլանդիայի ազգային հավաքականի ու Խիխոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ռոբին Լոդը:
  • Վատ խումբ չէ, կարող էր ավելի վատ լինել: Լավ հնարավորություն ունենք եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Անհնարին ոչինչ չկա, հեշտ մրցակիցներ չկան, բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Լավ է, որ խուսափեցինք Գերմանիայից: Դա լավ ընդունեցինք: Հունաստանի հետ ենք կրկին խաղալու: Վերջերս ենք երկու հանդիպում անցկացրել և ցույց տվել, որ կարող ենք լավ արդյունք ցույց տալ,- ասել է Լոդը: