Եվրո 2020. Մեր մրցակիցները. Մանչինին ու Ջեկոն` վիճակահանությունից հետո

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Վիճակահանությունից հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է տպավորություններով, իր մեկնաբանություններն է տվել նաև Բոսնիայի ազգային ընտրանու ու Հռոմի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն:

  • Գոհ եմ վիճակահանությունից: Մեր նպատակն էր խուսափել Գերմանիայի հետ հանդիպումներից, բայց Բոսնիան նույնպես հիանալի հավաքական ունի: Պետք է ավելացնենք և կրկին հավակնենք եզրափակիչ փուլին: Իտալիան արժանի է դրան: Թղթի վրա մեզ լավ խումբ է բաժին հասել, բայց պետք է հաղթել խաղադաշտում,-ասել է Մանչինին:

  • Մեր խմբում կարող ենք մրցակցել յուրաքանչյուրի հետ: Թղթի վրա ֆավորիտը Իտալիան է: Մեզ կրկին որպես մրցակից բաժին է հասել Հունաստանը, որի հետ Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու անգամ ոչ-ոքի ենք խաղացել: Ինչպես միշտ մենք պետք է ամեն ինչ դնենք բոլոր խաղերում,- նշել է Ջեկոն: