Եվրո 2020. ԸՓ վիճակահանություն. Հայաստանի մրցակիցներն են Իտալիան, Բոսնիան, Ֆինլանդիան, Հունաստանն ու Լիխտենշտեյնը

Դուբլինում տեղի ունեցավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր հինգերորդ զամբյուղում: 

Վիճակահանության արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց ընտրական փուլի վերջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են` Իտալիան, Բոսնիան, Ֆինլանդիան, Հունաստանն ու Լիխտենշտեյնը:

Զամբյուղներ

  • Ազգերի լիգայի խաղարկության զամբյուղ (4): Շվեյցարիա*, Պորտուգալիա*, Հոլանդիա*, Անգլիա*
  • Զամբյուղ 1 (6): Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան
  • Զամբյուղ 2 (10): Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա
  • Զամբյուղ 3 (10): Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հս.Իռլանդիա, Շոտլանդիա*, Նորվեգիա, Ֆինլանդիա*, Սերբիա*, Բուլղարիա, Իսրայել
  • Զամբյուղ 4 (10): Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան*
  • Զամբյուղ 5 (10): Մակեդոնիա*, Կոսովո*, Բելառուս*, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերներ
  • Զամբյուղ 6 (5): Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան-Մարինո

Ընտրական փուլի բոլոր խմբերը