Բարձրագույն խումբ. 18-րդ տուր. «Լոռին» ու «Ալաշկերտը» բաժանվեցին խաղաղությամբ. այլ արդյունքներ

Նոյեմբերի 28-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Բանանց»-«Արարատ-Արմենիա» 0:3 (0:2)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Անտոն Կոբյալկո, 25, Վլադիմիր Խոզին, 33, Կեյրոն Բատիստա Ռամոս, 90

«Արարատ»-«Գանձասար-Կապան» 0:2 (0:2)

Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Գոռ Պողոսյան, 24, ինքնագոլ («Արարատ»), Միհրան Մանասյան, 12 («Գանձասար-Կապան»)

«Լոռի ՖԱ»-«Ալաշկերտ» 1:1 (1:0)

Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Ուգոչուկվու Իվու, 32, 11մ («Լոռի ՖԱ»), Մլադեն Զելկովիչ, 52 («Ալաշկերտ»)

«Արցախ»-«Շիրակ» 0:1 (0:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Գոլը՝ Ժան-Ժակ Բուգուհի, 75, 11մ