ԵՎՐՈ 2020. Վիճակահանությունից առաջ հայտնի է, թե որ զամբյուղում է Հայաստանի հավաքականը

Ազգերի լիգայի առաջին խաղարկության խմբային փուլն ավարտվեց, առջևում կիսաեզրափակիչներն են, իսկ մինչ այդ տեղի է ունենալու 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Միջացառումը կայանալու է դեկտեմբերի 2-ին Դուբլինում:

Բոլոր 55 հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլին առանց բացառության, նույնիսկ կազակերպիչ 12 հավաքականը:

Թիմերը կբաժանվեն 10 խմբի. 5 խումբ կունենա հնգական մասնակից, ևս 5 խումբ` վեցական: Խմբային փուլը կսկսվի 2019 թվականի մարտ ամսից ու կտևի մինչև նոյեմբեր: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլից հետո պարզ է, թե որ ազգային հավաքականը, որ զամբյուղում է:

Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները դուրս կգան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որը կկայանա 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին: Եվս 4 ուղեգիր կխաղարկվի 2020 թվականի մարտ ամսին Ազգերի լիգայի խաղարկության խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականների միջև:Ինչպես են կազմվել զամբյուղները

55 հավաքական բաժանվել են 7 զամբյուղի: Առանձին զամբյուղում ընդգրկված են Ազգերի լիգայի խաղարկությունում եզրափակիչ փուլ դուս եկած չորս հավաքական: Մնացածները տեղ են զբաղեցրել 1-6 զամբյուղներում: Բոլոր 55 հավաքականին պայմանական տեղեր են հատկացվել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի ավարտից հետո: Վարկանիշային աղյուսակը կազմվել է իրենց խմբերում հավաքականների զբաղեցրած դիրքերի, վաստակած միավորների, գոլերի տարբերության, խփած գոլերի քանակի և այլ վիճակագրական տվյալների հիման վրա: Առաջին լիգայի 12 հավաքական զբաղեցրել են 1-12 տեղերը, երկրորդ լիգայի ընտրանիները 13-24-րդ տեղերը և այդպես շարունակ:

Հավաքականները բաժանվել են հետևյալ զամբյուղների

  • Ազգերի լիգայի խաղարկության զամբյուղ: Եզրափակիչ փուլի մասնակիցները (4)
  • Զամբյուղ 1: Հավաքականներ 5-10 վարկանիշով (6)
  • Զամբյուղ 2: Հավաքականներ 11-20 վարկանիշով (10)
  • Զամբյուղ 3: Հավաքականներ 21-30 վարկանիշով (10)
  • Զամբյուղ 4: Հավաքականներ 31-40 վարկանիշով(10)
  • Զամբյուղ 5: Հավաքականներ 41-50 վարկանիշով(10)
  • Զամբյուղ 6: Հավաքականներ 51-55 վարկանիշով(5)

Զամբյուղներ

  • Ազգերի լիգայի խաղարկության զամբյուղ (4): Շվեյցարիա*, Պորտուգալիա*, Հոլանդիա*, Անգլիա*
  • Զամբյուղ 1 (6): Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան
  • Զամբյուղ 2 (10): Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա
  • Զամբյուղ 3 (10): Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հս.Իռլանդիա, Շոտլանդիա*, Նորվեգիա, Ֆինլանդիա*, Սերբիա*, Բուլղարիա, Իսրայել
  • Զամբյուղ 4 (10): Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան*
  • Զամբյուղ 5 (10): Մակեդոնիա*, Կոսովո*, Բելառուս*, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերներ
  • Զամբյուղ 6 (5): Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան-Մարինո

*Ազգերի լիգայի խաղարկության խմբերում հաղթած հավաքականներն իրենց համար ապահովել են տեղը առնվազն անցումային խաղերում:

4 հավաքական Ազգերի լիգայի խաղարկության զամբյուղից կզբաղեցնեն իրենց տեղերը A-D խմբերում: Այդպիսով նրանց կտրվի երկու հանգստյան օր հունիս ամսին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ փուլին: Առաջին զամբյուղի հավաքականները տեղ կզբաղեցնեն E-J խմբերում: Երկրորդ զամբյուղի ընտրանիները կմիանան նրանց բոլոր 10 խմբում և այսպես նույն եղանակով նաև 3-րդ,4-րդ  և 5-րդ զամբյուղների հավաքականները: 6-րդ զամբյուղը ներկայացնող հավաքականները կմիանան միայն F-J խմբերին:

Սահմանափակում

  • Հավաքականների բաշխումը զամբյուղների բացառում է մի քանի սցենարներ:

Մրցաշարի կազմակերպիչներ

Որպեսզի Եվրոպայի առաջնության բոլոր 12 կազմակերպիչ անդամները հավասար հնարավորություններ ունենան մրցաշարի եզրափակիչ դուրս գալու, այդ պատճառով ընտրական յուրաքանչյուր խմբում կարող են ընդգրկվել առավելագույնը երկու կազմակերպիչ անդամ: Եթե վիճակահանությունը այնպես կստացվի, որ կազմակերպիչ հավաքականը կհայտնվի այնպիսի խմբում, որտեղ արդեն կլինեն երկու այլ կազմակերպիչ հավաքական, ապա այդ երրորդ հավաքականը ավտոմատ կերպով կտեղափոխվի հաջորդ խումբ`այբուբենային կարգով:

  • Ադրբեջան
  • Անգլիա
  • Հունգարիա
  • Գերմանիա
  • Դանիա
  • Իռլանդիա
  • Իսպանիա
  • Իտալիա
  • Նիդերլանդներ
  • Ռուսաստան
  • Ռումինիա
  • Շոտլանդիա
  • Բացառում

Համաձայն ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշման` միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել:

  • Հայաստան-Ադրբեջան
  • Իսպանիա- Ջիբրալթար
  • Բոսնիա – Կոսովո
  • Կոսովո – Սերբիա
  • Ռուսաստան – Ուկրաինա

Եթե վիճակահանությամբ այս հավաքականներից մեկը կհայտնվի այն խմբում, որտեղ արդեն կլինի նրանց «հակառակորդը», ապա այդ երկրորդ հավաքականը ավտոմատ կերպով կտեղափոխվի հաջորդ խումբ`այբուբենային կարգով:

Կլիմայական սահմանափակումներ

Առանձնցվել են այնպիսի երկրներ, որտեղ բարձր է ռիսկը կապված խիստ եղանակային պայմանների հետ: Որպեսզի հնարավորինս քիչ հետաձգվեն հանդիպումներ ցուրտ եղանակի կամ ձյան պատճառով, յուրաքանչյուր խմբում կարող են ընդգրկվել առավելագույնը երկու այդպիսի հավաքական:

Երեք այդպիսի հավաքական չեն ընդունի հանդիպումներ մարտ և նոյեմբեր ամիսներին, մյուսները կընդունեն հնարավորինս քիչ հանդիպումներ այդ ամիսներին:

  • Բելառուս
  • Իսլանդիա
  • Լատվիա
  • Լիտվա
  • Նորվեգիա
  • Ռուսաստան
  • Ուկրաին
  • Ֆրերյան կղզիներ
  • Ֆինլանդիա
  • Էստոնիա

 Սահմանափակում երկարատև թռիչքներից

Մի քանի երկրներ շատ հեռու տարածության վրա են գտնվում մյուսներից: Որպեսզի հնարավորինս կրճատվի երկարատև թռիքչների քանակը, յուրաքանչյուր խմբում կլինի մեկական հավաքական, որը կներկայացնի նշված երկրները:

  • Ղազաղստան – Աստանա
  • Անգլիա – Լոնդոն
  • Անդորրա – Բարսելոնա
  • Ջիբրալթար – Ջիբրալթար
  • Իռլանդիա – Դուբլին
  • Իսլանդիա – Ռեյկյավիկ
  • Իսպանիա – Մադրիդ
  • Մալթա – Վալետտա
  • Պորտուգալիա – Լիսաբոն
  • Հս.Իռլանդիա – Բոլֆաստ
  • Ուելս – Կարդիֆ
  • Ֆարերյան կղզիներ – Տորսհավն
  • Ֆրանսիա – Փարիզ
  • Շոտլանդիա – Էդինբուրգ

Խաղացանկ

  • Տուր 1: 21-23 մարտի 2019թ.
  • Տուր 2: 24-26 մարտի 2019թ.

Եվրոպայի Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչներ. 5-6 հունիսի 2019թ.

  • Տուր 3: 7-8 հունիսի 2019թ.
  • Տուր 4: 10-11 հունիսի 2019թ.
  • Տուր 5: 5-7 սեպտեմբերի 2019թ.
  • Տուր 6: 8-10 սեպտեմբերի 2019թ.
  • Տուր 7: 10-12 հոկտեմբերի 2019թ.
  • Տուր 8: 13-15 հոկտեմբերի 2019թ.
  • Տուր 9: 14-16 նոյեմբերի 2019թ.
  • Տուր 10: 17-19 նոյմեբերի 2019թ.

Անցումային խաղերի վիճակահանություն: 22 նոյեմբերի 2019թ.

Եզրափակիչ փուլի վիճակահանություն: 1 դեկտեմբերի 2019 թ.

Անցումային խաղերի կիսաեզրափակիչներ: 26-28 մարտի 2020թ.

Անցումային խաղերի եզրափակիչներ: 29-31 մարտի 2020թ.

Եզրափակիչ փուլ: 12հունիսի-12 հուլիսի 2020 թ.