ՈւԵՖԱ-ն կարող է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում կիրառել VAR համակարգը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը քննարկում է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլերում VAR համակարգի կիրառման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ВВС-ին։

Որոշումն ընդունելու հարցում շտապողականություն ցուցաբերելու պատճառը մրցավարական սխալների թվի աճն է, ինչպես նաև VAR համակարգի հաջող կիրառումը Աշխարհի առաջնությունում։ Այս որոշմանը նպաստել է նաև այն դրվագը, երբ նախօրեին Չեմպիոնների լիգայի խաղարկության «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ Դոնեցկի «Շախտյորի» դարպասին 11 մետրանոց նշանակվեց։

11-մետրանոցը նշանակեց մրցավար Վիկտոր Կաշաին՝ «Սիթիի» խաղացող Ռահիմ Ստերլինգի ընկնելուց հետո, որ պարզապես սայթաքել էր: