Football Leaks. «Պարի Սեն Ժերմենը» հինգ տարի ֆուտբոլիստներ է գնել ըստ ռասսայական հատկանիշների

Ֆրանսիական Mediapart պարբերականն ուսումնասիրել է Football Leaks-ի  ներկայացրած փաստաթղթերը: Տեղեկությունների համաձայն 2013-2018 թվականներին «Պարի Սեն Ժերմենի» գործակալները պարտադիր ներկայացրել են ակումբի պոտենցիալ նորեկների ռասսայական պատկանելությունը։ Հիմնականում ընտրում են այսպիսի հերթականությամբ. ֆրանսիացի, հյուսիսաֆրիկացի, Վեստ-Ինդիայի բնիկ և աֆրիկացի։

- «Պարի Սեն Ժերմենում» չէին ուզում, որպեսզի դիտարկեինք Աֆրիկայում ծնված խաղացողներին, որովհետև երբեք չես իմանա, թե իրականում քանի տարեկան են նրանք,- ակումբի նախկին գործակալին է մեջբերում պարբերականը։

Այս պահին «Պարի Սեն Ժերմենում» միայն Չուպո-Մոտինգն է համարվում «ծնունդով ակումբի պահանջներին չհամապատասխանող»։ Ֆուտբոլիստը երկքաղաքացիություն ունի՝ Գերմանիայի և Կամերունի: