Ալեքսանդր Չեֆերինը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի ընտրություններում միակ թեկնածուն է

ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կառույցի ղեկավարի նոր ընտրություններում կլինի միակ թեկնածուն։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նոյեմբերի յոթին ՈւԵՖԱ է ներկայացվել կազմակերպության նախագահի ընտրություններին մասնակցելու միայն մեկ հայտ։ Բնականաբար այդ հայտը ներկայացրել է Ալեքսանդր Չեֆերինը։

Կառույցի ղեկավարը ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսում կընտրվի չորս տարի ժամկետով։ Ընտրությունները կկայանան փետրվարին՝ Հռոմում։ 2016 թվականի սեպտեմբերին Չեֆերինին ընտրեցին ՈիԵՖԱ-ի յոթերորդ նախագահ։ Մինչ այդ նա ղեկավարում էր Սլովենիայի ֆուտբոլային ասոցիացիան։