«Միլանը» բողոքարկել է Պաոլո Մալդինիի որակազրկումը

«Միլանի» և «Կիևոյի» երիտասարդական թիմերի հանդիպումից հետո Պաոլո Մալդինին հանդերձարաններ տանող ճանապարհին կանգնեցրել է մրցավարին և թույլ չի տվել նրան մտնել հանդերձարան։

Համաձայն ANSA-ի մամուլի ծառայության՝ «Միլանի» և «Կիևոյի» երիտասարդական թիմերի հանդիպումից հետո տհաճ միջադեպ տեղի ունեցավ։ Պաոլո Մալդինին և Անդրեա Կոնտին դժգոհ էին մրցավարությունից, ուստի ցանկացան որոշ հարցեր պարզել գլխավոր մրցավարի հետ։

Մալդինին թույլ չտվեց մրցավարին մտնել հանդերձարան, իսկ Կոնտին բղավում էր նրա վրա։ Մալդինիին երեք խաղով արգելել են մուտք գործել ենթատրիբունային տարածք, իսկ Կոնտին որակազրկվել է երեք խաղով։

«Միլանը» բողոքարկել է որակազրկումները։ «Միլանը» դեռ չի հաստատել պաշտոնական բողոքարկումը, բայց բողոքարկման որոշումն արդեն գրանցվել է և մտել ուժի մեջ։