Ուլի Հյոնես. «Ցավում եմ նախկինում Բերնատի հետ վիճելու համար»

«Նապոլի» – «Պարի Սեն Ժերմեն» հանդիպումից հետո, որում գոլով աչքի ընկավ Խուան Բերնատը, Ուլի Հյոնեսը հիշել է, թե ինչպես է ձախ պաշտպանը սկանդալային ձևով հեռացել «Բավարիայից»։

25-ամյա խաղացողը «Պարի Սեն Ժերմենին» միացավ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ստորագրելով երեքամյա պայմանագիր։ Մինչ այդ նա չորս տարի հանդես էր գալիս «Բավարիայում»՝ մասնակցելով 111 հանդիպման։

- Երբ խաղում էինք «Սևիլիայի» հետ՝ Խուանը բացասական արդյունքի մեղավորն էր։ Ինքը դա չէր ժխտում, բայց մենք պետք է նրան աջակցեինք, այլ ոչ թե վիրավորեինք։ Կցանկանայի ներողություն խնդրել նրանից։ Այդպես կարելի է ֆուտբոլիստի կարիերան փչացնել։ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությունն օգտակար եղավ Բերնատի համար։ Վստահ եմ՝ նա գոհ է։ Փարիզյան թիմում նա հնարավորություն ունի դառնալ Ֆրանսիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում,- ասել է Ուլի Հյոնեսը։