Լուչանո Սպալետի. «Շկրինիարն արժե 100 միլիոն եվրո»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին խոսել է սլովակ պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերային արժեքի մասին։

- Որքան արժե Շկրինիա՞րը։ 100 միլիոն եվրո։ Եթե «Բարսելոնայի» տեղը լինեի՝ կառաջարկեի 120 միլիոն ու կասեի. «20 միլիոնը թեյավճար»։ Եթե «Ռեալի» տեղը լինեի՝ կառաջարկեի 140 միլիոն, որից 40 միլիոնը՝ թեյավճար»,- ասել է Սպալետին։

«Բարսելոնայի» հետ խաղում «Ինտերը» խուսափեց պարտությունից 87-րդ րոպեին Մաուրո Իկարդիի խփած գոլի շնորհիվ (1:1)։