Հնարավոր է Գվիդոլինը տեղափոխվի Անգլիա

«Ուդինեզեի» և «Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը կարող է գլխավորել անգլիական «Ռեդինգը»։ Ինչպես հաղորդում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն՝ Գվիդոլինը պատրաստ է վերադառնալ մարզչական գործունեության՝ վերջին անգամ աշխատանքից ազատվելուց երկու տարի անց։

Անգլիական ակումբը Անգլիայի երկրորդ լիգայից դուրս մնալու վտանգի տակ է ու ևս մեկ պարտությունից հետո թիմը ղեկավարող Պոլ Կլեմենտին կարող են աշխատանքից հեռացնել։

Ավելի վաղ «Ռեդինգի» մարզական տնօրեն, իտալացի մասնագետ Ջանլուկա Նանին Ջանֆրանկո Ձոլայի հետ միասին աշխատել է իտալական «Բրեշիա» ակումբում։ Նա լավ ծանոթ է Գվիդոլինի գործունեությանը։

Գվիդոլինը երկու անգամ իտալական «Ուդինեզեին» հասցրել է Չեմպիոնների լիգայի խաղարկություն, իսկ «Պալերմոյին»՝ Եվրոպայի լիգայի խաղարկություն։