Խավիեր Զանետի. «Իկարդիի հանդեպ «Ռեալի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտենք»

Իտալական «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին հավաստիացրել է մամուլի ներկայացուցիչներին, որ ակումբը տեղյակ չէ թիմի ավագ Մաուրո Իկարդիի հանդեպ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։

Հարձակվողի պայմանագրում արտասահմանյան ակումբների համար նշված է 110 միլիոն եվրոյի հրաժարագին, որն ակտիվ է հուլիսի երկու շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ մամուլում լուրեր են տարածվել արգենտինացու հանդեպ «Ռեալի» հետաքրքրության մասին։

- Իկարդին մեր ավագն է և մեր կարևորագույն խաղացողը,- Զանետիին է մեջբերում Marca-ն։- Նա երջանիկ է «Ինտերում»։ Ոչինչ չգիտենք «Ռեալի» հետաքրքրության մասին։ Միայն գիտենք, որ «Ինտերը» հիմա լավ մարզավիճակում է ու չպետք է խաղացողներ վաճառի։