«Ատլետիկոն» մտադիր է Օբլակի հրաժարագինը հասցնել 250 միլիոն եվրոյի

Ակումբը նախատեսում է նոր պայմանագիր կնքել Յան Օբլակի հետ,- հաղորդում է Cadena Ser-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ է կրկնակի ավելացնել սլովենացի դարպասապահի աշխատավարձը և նոր պայմանագիր առաջարկել, որի ժամկետը մինչև 2023 թվականն է։ Բացի այդ ակումբի ներկայացուցիչներն ուզում են բարձրացնել նրա հրաժարագինը մինչև 250 միլիոն եվրո։ Օբլակը «Ատլետիկո» է տեղափոխվել 4 տարի առաջ «Բենֆիկայից»՝ 16 միլիոն եվրոյով։ Այս պահին նրա հրաժարագինը 100 միլիոն եվրո է։ Ավելի վաղ հաղորդել էին, որ Օբլակի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին», «Լիվերպուլը», «Ռեալը» և «Արսենալը»։