Դմիտրի Պայե. «Ես աշխարհի չեմպիոն չեմ»

«Մարսելի» կիսապաշտպանը հիասթափված է, որ իրեն չի հաջողվել մասնակցել Ֆրանսիայի հավաքականի մեծ հաղթանակին Մունդիալում։ Նա վնասվածք էր ստացել «Ատլետիկոյի» հետ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչում և չկարողացավ մեկնել Ռուսաստան:

- Սկզբում շատ դժվար էր հետևել ընտրանու խաղին։ Բայց ես մեր թիմի հավատարիմ երկրպագուն եմ, ուստի հետևեցի նրա բոլոր հանդիպումներին։

Ֆրանսիան աշխարհի չեմպիոն է, բայց ես այդ հաղթանակի հետ կապ չունեմ։ Երբեմն սպորտը դաժան է, և պետք է հաշտվել այդ իրողության հետ։ Բնականաբար՝ ես երջանիկ էի իմ երկրի համար,- ասել է Պայեն։