Մեկ տարի անց «Ռեալը» կկազմակերպի Ռոնալդուի հրաժեշտի խաղը

Այս ամառ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»՝ ինը տարի «Ռեալի» կազմում հանդես գալուց հետո։ Մադրիդցիներն իրենց հատուկ ավանդական ձևով հրաժեշտ չտվեցին նշանավոր ֆուտբոլիստին, ինչպես եղել էր Ռաուլի հեռանալու ժամանակ։

Marca-ն հաղորդում է, որ «Ռեալը» մտադիր է այդ վրիպումը շտկել մեկ տարի անց։ Պարբերականի տեղեկություններով Արքայական ակումբը ցանկանում է 2019 թվականի ամռանը՝ Բեռնաբեուի գավաթի խաղարկության շրջանակներում կազմակերպել Ռոնալդուի հրաժեշտի հանդիպումը: Այդ օրը թիմը մրցելու է «Յուվենտուսի» հետ։