Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ» – «Սուտյեսկա» 0:0. Սուքիասյանի թիմը հաջորդ փուլում է

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և շնորհիվ առաջին խաղում տարած հաղթանակ ալաշկերտցիները դուրս եկան հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հաղթել էր 0:1 հաշվով, միակ գոլը խփել էր Զելկովիչը:

«Ալաշկերտը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի ռումինական «Կլուժը»: