Վարուժան Սուքիասյանը` «Սուտյեսկային» հաղթելուց հետո

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Նիկշիչում մրցեց «Սուտյեսկայի» հետ ու հաղթեց 0:1 հաշվով: Խաղից հետո Վարուժան Սուքիասյանն ասել է հետևյալը:

- «Սուտյեսկան» բավականին արագ և հարգանքի արժանի թիմ է: Առաջին խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը և կարողացանք նյութականացնել այն: Կարող էինք նաև երկրորդ գոլը խփել, բայց չստացվեց: Մրցակիցը ամբողջ խաղում միայն մեկ ռեալ գոլային հնարավորություն ուներ:

Երկրորդ խաղակեսում մեզ մոտ երկար ճանապարհի հետ կապված որոշակի հոգնածություն նկատվեց, սակայն կարողացանք վստահ պաշտպանվել և խաղը հասցնել տրամաբանական ավարտին: Բնականաբար, գոհ եմ արդյունքից, սակայն դիմակայության ելքը կվճռվի մեկ շաբաթ անց Երևանում»,- Սուքիասյանի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը: