Հենրիխ Մխիթարյան. «Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արսենալ»

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ իրեն շատ լավ է զգում «Արսենալում» և չի զղջում, որ հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»:

  • «Արսենալը» միշտ հարձակվողական ֆուտբոլ է խաղում, և դա իմ սրտով է: Ժոզե Մոուրինյոյի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» իմ ներկայիս ակումբի լրիվ հակապատկերն էր։ Չեմ ուզում ոչ մեկին ոչինչ ապացուցել այս կամ այն խաղային փիլիսոփայության առավելության մասին, բայց «Արսենալում» ինձ ավելի հարմարավետ եմ զգում, քան՝ «Յունայթեդում»։ Երբեք չեմ զղջացել տեղափոխության համար և հարցը միայն խաղաոճը չէ։ «Արսենալում» ավելի ջերմ ու հոգեհարազատ մթնոլորտ է, որտեղ շատ շուտ ինձ յուրային զգացի։ Իսկ հիմա Օբամեյանգի ու Սոկրատիսի հետ էլ ավելի լավ եմ զգում։ Հուսով եմ նոր մրցաշրջանում կկարողանանք ավելի լավ հանդես գալ, քան նախորդում, և նվազագույնը տեղ կապահովենք թոփ-քառյակում,- ասել է Մխիթարյանը՝ «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության հանդիպումից հետո։