Ռոլանդուն կշարունակի կարիերան «Մարսելում»

Մարսելի «Օլիմպիկը» երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը թիմի պաշտպան Ռոլանդուի հետ: Ակումբի մամուլի ծառայության հաղորդման համաձայն` նոր պայմանագիրը նախատեսված է մեկ տարով:

32-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի գույները պաշտպանում է 2015 թվականից: Անցած առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: Ընդհանուր հաշվով պորտուգալացին մարսելցիների կազմում անցկացրել է 110 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ: