Պաշտոնական. Մատեո Գյուենդուզին տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» շարքերն է համալրել ֆրանսիական «Լորյանի» կիսապաշտպան Մատեո Գյուենդուզին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գյուենդուզին «Պարի Սեն Ժերմենի» սան է: Անցած մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 2-ի 18 հանդիպման: